Պաշտոնյայի հետ զրույցից...
my tower
ditaket

Պաշտոնյա /հետայսու` Պ./ - Դու կիմանաս` որտե՟ղ ա ավելի ճիշտ սովորելը` ստե՟ղ թե՟ դրսում:
Ես /հետայսու` Ա./. - Պարզ ա, որ դրսում:
Պ.: - ՄԳԻՄՈ-ն լավ տեղ ա, չէ՟:
Ա.: - Սկզբունքորեն հա:
Պ.: - Բայց ինչի՟ տենց որ:
Ա.: - Դե Եվրոպայում կրթությունն ավելի որակյալ ա:
Պ.: - Կոնկրետ որտե՟ղ:
Ա.: - Ասենք` Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում:
Պ./խոր մտածմունքների մեջ ընկղմված/: - Ասում են` Շվեյցարիայում ՄԳԻՄՈ-ի մասնաճյուղ են բացել...

Վարագույր

Ինքնալուծարման շեմին
my tower
ditaket
Լինում է չի լինում մի ժողովրդավարական երկիր է լինում, որի իշխող կուսակցությունները ընտրություններից առաջ պայմանավորվում են հրաժարվել իրար հետ մրցելուց...

«Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»:

Հիշելով Պանիկովսկուն
my tower
ditaket
փաստորեն Հայաստանում կա պաշտոնյա (կամ համարյա պաշտոնյա), ով ստանում ա 6,2 մլն դրամ աշխատավարձ: Փա՛ռք հոգաբարձուների խորհրդի նախագահին:

UPD: Համենայն դեպս` սքրինշոթ եմ անումCollapse )

(no subject)
my tower
ditaket

Մենակ հայ ազգայնականը կարող ա կրոնական պատկանելիությունը գրել քրիստոնյա, իսկ որպես նախընտրելի մեջբերում` գրել «...եւ ահա կ'երդնիմ Վահագնի աջի վրայ, երբեք չմեղանչել ուխտիս դեմ...»

Քարվաճառ-2
my tower
ditaket
Շատ ուշացած ու խղճի-խայթախառը զեկուցում եմ, որ «Գրքեր Քարվաճառին» օպերացիայի երկրորդ փուլը (Նոր Վերինշեն և Եղեգնուտ գյուղեր) բարեհաջող կերպով ավարտվեց: :)

Նախապատմություն ու թվաբանությունCollapse )

Շարժվեցինք արդեն երկու ավտոմեքենայով  մեր անդավաճան ջիպով ու Տիգրան Կյուրեղյանի «բազմափորձ» Նիվայով :): Եղեգնուտում մեզ դիմավորեց դպրոցի տնօրեն Ժորա Սարգսյանը, ով այդ պահին դպրոցի համար ջուր էր քաշում...

Եղեգնուտի` Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցCollapse )
Շատ մանր տառերով :) Դպրոցի տնօրենը երկու շիշ տնական օղի նվիրեց` հոն ու թուզ, որոնցից առաջինն անամոթաբար յուրացրեցի... :)

Նոր Վերինշեն ու լիրիկական շեղում :)Collapse )

Հավաքված «մեծական» գրքերն էլ պահ տվեցինք «մեր հին բարեկամ» Քարվաճառի քաղաքային գրադարանին, որտեղ, պարզվեց, էլի հայ դասականների խնդիր կա...



Շնորհակալություն բո՛-լո՛-րի՛ց` նրանցից, ովքեր մասնակցեցին գրքահավաքին ու հանգանականությանը, ովքեր ոգևորեցին, «բզեցին» ու շտապեցրին մեզ, ովքեր օգնեցին և կազմակերպեցին, ովքեր դիմավորեցին և հյուրընկալեցին...Սա դեռ ընդամենը սկիզբն է... :))

Հ.Գ. մեր քարվաճառցի եղբոր առաջարկով հաջորդ թիրախը կլինի Նոր Գետաշեն գյուղը! Մանրամասները` հաջորդիվ...

Հ.Հ.Գ. Հիմա կհարցնեք` բա գրքերի ու գրադարանների ֆոտոներն ո՞ւր են: Ասեմ! Էդ ամբողջը նկարել ենք ֆոտոապարատի տեսառեժիմով, ու հիմա պետք է մի թեթև մոնտաժել ու տեսանյութ սարքել...ո՞վ կօգնի!! :)

Եղել է նաև այսպես...
my tower
ditaket
Թիֆլիսի զինվուորագրական ատեանի նիստի ժամանակ այս օրերս հետևեալ անցք է պատահել. տեղացի երիտասարդներից մինին, որը վիճակ էր հանել, ատեանը ջնջում է նորակոչ զինւորների շարքից, աչքի առաջ ունենալով երիտասարդի փոքրիկ հասակը (բօյը): Դրանով երիտասարդը վիրաւորված է համարում իրան և բացարձակապէս խնդրում է ընդունել իրան զինւոր. «մի՞թէ իմ բօյի զինուորներ չը կան», ասում է ինքնասէր երիտասարդը.... հազարներ կան ինձանից փոքր հասակի:

- Եթէ հազարներից մէկին կը գտնես ու կը բերես այստեղ, հանաքով ասում է ատեանի անդամներից մէկը, այն ժամանակ քեզ էլ զինուոր կընդունենք:

Չանցաւ մի երկու ժամ և ահա ատեանի անդամների աչքերին ներկայանում է հետևեալ տեսարանը. իր փօքր բօյի համար զինուորացուների ցուցակից ջնջված երիտասարդը իր հետևից քաշելով անցեալ տարվայ մի զինուորին, նորից ներկայացնում է ատեանի առաջ: Հանել են տալիս երկուսից կոշիկները և համոզվում են որ անցեալ տարի ընդունվածը բօյով աւելի էլ փոքրիկ է, քան թէ այս տարվայ մերժուած զինուորացուն: Ճարահատված ընդունում են սրան և նա սաստիկ ուրախ է որ յաղթող է հանդիսացել և ընդունվել է:

Մշակ, նոյեմբերի 10, 1888թ.

Cui prodest?
my tower
ditaket
Այն, ինչի մասին խոսք կգնա, համոզված եմ, շատերի մտքով է անցել: Մի քանի օր առաջ զրուցում էի ընկերոջս հետ օտարալեզու դպրոցների վերաբերյալ, ու նրանից հետաքրքիր տեսակետ լսեցի, թվում է, թեմայի հետ առնչություն չունեցող` ավագ դպրոցների մասին: Շուրջ 35 ավագ դպրոց Երևանում բացվում են...մեծամասամբ հետագայում փակվելու համար:

Ամեն ինչ հանճարեղության աստիճանի պարզ է. միայն ավագ դասարաններով սահմափակված դպրոցները պարզապես չեն կարողանալու ապահովել սահմանված աշակերտների քանակի ` ԿԳՆ-ի կողմից սահմանված նվազագույն շեմը և, բնականաբար, օպտիմալացվելու են: Մի՛ շտապեք. սա ցեղակրոն նախարարի կողմից ՀՀ դպրոցական համակարգը դավադրաբար փլուզելու ծրագիր չէ, չնայած նման հետևանքն անխուսափելի է: Պարզապես «վերևներում» հայտնաբերել են, որ կան պետական սեփականություն հանդիսացող տարածքներ, որոնք «անարդյունավետ» են օգտագործվում և առավել շահեկան կլինի նրանց փոխակերպումը հյուրանոցների, բիլիարդանոցների և/կամ հասարակաց տների:

Виват, господа!

Ժլատ հաշվետվություն :)
my tower
ditaket
Արցախի երիտասարդ քաղաքագետների համար գրքահավաքության օպերացիան կարելի է փակված համարել:  Մոտ մեկ ամիս չկարողանալով հավաքված գրքերը հասցնել Ստեփանակերտ (տրանսպորտ չկար! :) )` որոշեցինք բավարարվել ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության համապատասխան հարկաբաժնով (տես` նկարում): Հավաքվեց և ցուցակագրվեց 145 անուն գրականություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներով: Չափազանց շնորհակալ ենք բոլոր նրանցից, ովքեր չափսոսացին իրենց ժամանակն ու գրականությունը :):

Հ.Գ. Հատուկ շնորհակալություն մեր մեեծ ախպորը ներկայացուցչության ընդունելությունը կազմակերպելու համար! :):



Ազատարարը` որպես գրքերի իրավաբանական գարանտ :))

Карвачар: фотоотчет
my tower
ditaket
Итак, братья и сестры, миссия "Книги в Карвачар" удачно выполнена! Поехали с донельзя забитым багажником (см. фото) с, приблизительно, 1000-1100 книгами и вернулись налегке. Но с таким упоением в душе! Для меня лично, подобное бывает только в Арцахе. Намеренно умалчиваю о "достигнутых успехах", чтоб передать слово фотографиям. Все остальное - в комментах! :)

П.С. Огромное спасибо Тиграну Кюрегяну ака Организатор поездки и Нерсесу, ака Водитель! :)

П.П.С. Мы с Азатараром "поделили освещение миссии" )). У меня Карвачарская городская библиотека, а у него, следовательно, средная школа Зуара..

Вот такой вот "Барекендан" :)


Библиотекарша и azatarar


к нам присоединился vaykuneci


По дороге в Карвачар зашли к самому известному жителу села Веришен Мартиросу


Поверьте, Мартирос не работает с картоном! :) Все "изделия" вполне и вполне....


vaykuneci на древнеармянсой боевой колеснице


А в Карвачаре зори тихие...но стойкие! :)


Так как общеизвестно, что Армения родина Слонов, то мы не слишком удивились, натолкнувшись с одним из них...правда в лежачем состоянии :)

Զուար. մի ուղևորության պատմություն
my tower
ditaket
Կեսգիշերն անց էր, երբ հասանք Զուար: Երբևէ չէի լսել գյուղի մասին, քանի դեռ նրա հիմնադիր Տիգրան Կյուրեղյանը չառաջարկեց գնալ Քարվաճառ, ես էլ` սրտից թույլ մարդ, որ 2 տարի է` երազում է Քարվաճառի մասին, բոլոր գործերս մի կողմ գցեցի, ու գնացինք:

Մի փոքր աշխարհագրություն (քաղաքական ու ֆիզիկական): Զուարը գտնվում է Քարվաճառ քաղաքից մոտ 40 կմ հեռավորության վրա` Թարթառի վտակ Թութխունի հովտում: Հիմնվել է 1997թ. հունիսին: Բնակչությունը` 82 մարդ, որից 25-ը` մինչև 18 տարեկան: Տնտեսության հիմնական ճյուղերն են մեղվապահությունը և անասնապահությունը (ի դեպ, հայտնի «Տաք ջրի» շնորհիվ Զուարը նաև դարձել է ներարցախյան տուրիզմի կենտրոններից մեկը :)):

Առաջին տպավորությունս այն էր, որ գյուղը «պոտյոմկինյան» չի, կա և ապրում է իր` վաղուց բնականոն դարձած կյանքով: Սովորաբար վերաբնակեցված գյուղերի մասին լսելիս` կայուն «կիբուցյան» ասոցիացիա է առաջանում. խմելու ջուր չկա, հոսանք չկա, մարդիկ ապրում են ինչ-որ անհասկանալի խրճիթներում…Զուարում կար ամեն ինչ (գյուղը միայն գազաֆիկացված չի):
Զուարի բնակիչները եկել են ՀՀ-ից (Ջերմուկ, Արմավիր, Հրազդան, Վարդենիս և այլն): Գյուղում պատմեցին, որ վերաբնակների մի մասը չէին էլ ենթադրում, որ կարող են հաստատվել գյուղում, սակայն «եկան, տեսան, մնացին»:): Պատճառները բազմաթիվ էին` իդեալական պայմաններ անասնապահության և հատկապես մեղվապահության համար, տուն և անասուն պետության կողմից և ամենակարևորը` հնարավոր չէր և չէ մտնել Թութխունի ձորը և մի քանի րոպե անց չզգալ ինչպես տանը...
Զուարում ես հասկացա մի էական բան. ազատագրված տարածքների և ընդհանրապես Հայաստանի սահմաններն առաջին հերթին պաշտպանվում են հենց Զուարի և նման մյուս բնակավայրերի կողմից: Անբնակ տարածքը զենքով պաշտպանելը հոգնեցնում է, մինչդեռ Տան պաշտպանությունը ինքնաբերական ու անընդհատ է: Իսկ պարադոքսը այն է, որ վարդենիսցին կամ երևանցին, օրինակ, լավ չի հասկանում, որ իր հանգիստ քունն ապահովում են ոչ միայն միայն մոտակա զինվորական մասերը, այլև Զուարն ու իր կողքի գյուղերը:
Չեմ ցանկանում, որ «մեղրի ու կաթի գետերի» պատկերացում լինի Զուարի մասին: Գյուղում խնդիրները բազմաթիվ են: Նախ և առաջ բաց է ներդրումների հարցը:
Գյուղապետի հետ զրուցելիս հետաքրքրվեցի, թե որքան մեղր կարող է գյուղը «արտահանել»: Նա պատասխանեց, որ նվազագույնը հինգ տոննա (մեծածախ գինը` կիլոգրամը` 2 հազար դրամ), ընդ որում պահանջարկի դեպքում ծավալը կարող է կրկնակի ավելանալ: Գյուղի բնակիչների հիմնական խնդիրը ոչ թե մեղրն է և նրա որակը, այլ իրացումը: Իմ կողմից ավելացնեմ, որ երբեք նման համով մեղր չէի կերել…:)
Մենք կարող ենք մեծ օգնություն ցույց տալ Զուարի միջնակարգ դպրոցին, որի նորանշանակ տնօրեն Մելանյա Պողոսյանը 2 ամսվա ընթացքում գրեթե լիովին կերպարանափոխել է դպրոցը: Դպրոցի գրադարանին անհրաժեշտ են դպրոցական դասագրքեր (յուրաքանչյուր առարկայից գոնե երկուական դասագիրք) և գեղարվեստական գրականություն: Ես ինքս պատրաստ եմ կազմակերպել գրականության հավաքման և հետագա տեղափոխման խնդիրները:
Ի վերջո, Քարվաճառն ընդհանրապես գանձ է էքստրեմալ ու մշակութային տուրիզմների սիրահարների համար: Եթե հնարավոր լիներ համոզել մեր համապատասխան գործակալություններին մեկ-երկու տուրիստական երթուղի գծել Քարվաճառում…

P.S. Ես հիմա մտածում եմ, որ փաստորեն ոչ մի գաղափար չունեի ազատագրված տարածքների մասին, քանի Քարվաճառ չէի գնացել...


ԼուսանկարներCollapse )

?

Log in

No account? Create an account