Previous Entry Share Next Entry
Զուար. մի ուղևորության պատմություն
my tower
ditaket
Կեսգիշերն անց էր, երբ հասանք Զուար: Երբևէ չէի լսել գյուղի մասին, քանի դեռ նրա հիմնադիր Տիգրան Կյուրեղյանը չառաջարկեց գնալ Քարվաճառ, ես էլ` սրտից թույլ մարդ, որ 2 տարի է` երազում է Քարվաճառի մասին, բոլոր գործերս մի կողմ գցեցի, ու գնացինք:

Մի փոքր աշխարհագրություն (քաղաքական ու ֆիզիկական): Զուարը գտնվում է Քարվաճառ քաղաքից մոտ 40 կմ հեռավորության վրա` Թարթառի վտակ Թութխունի հովտում: Հիմնվել է 1997թ. հունիսին: Բնակչությունը` 82 մարդ, որից 25-ը` մինչև 18 տարեկան: Տնտեսության հիմնական ճյուղերն են մեղվապահությունը և անասնապահությունը (ի դեպ, հայտնի «Տաք ջրի» շնորհիվ Զուարը նաև դարձել է ներարցախյան տուրիզմի կենտրոններից մեկը :)):

Առաջին տպավորությունս այն էր, որ գյուղը «պոտյոմկինյան» չի, կա և ապրում է իր` վաղուց բնականոն դարձած կյանքով: Սովորաբար վերաբնակեցված գյուղերի մասին լսելիս` կայուն «կիբուցյան» ասոցիացիա է առաջանում. խմելու ջուր չկա, հոսանք չկա, մարդիկ ապրում են ինչ-որ անհասկանալի խրճիթներում…Զուարում կար ամեն ինչ (գյուղը միայն գազաֆիկացված չի):
Զուարի բնակիչները եկել են ՀՀ-ից (Ջերմուկ, Արմավիր, Հրազդան, Վարդենիս և այլն): Գյուղում պատմեցին, որ վերաբնակների մի մասը չէին էլ ենթադրում, որ կարող են հաստատվել գյուղում, սակայն «եկան, տեսան, մնացին»:): Պատճառները բազմաթիվ էին` իդեալական պայմաններ անասնապահության և հատկապես մեղվապահության համար, տուն և անասուն պետության կողմից և ամենակարևորը` հնարավոր չէր և չէ մտնել Թութխունի ձորը և մի քանի րոպե անց չզգալ ինչպես տանը...
Զուարում ես հասկացա մի էական բան. ազատագրված տարածքների և ընդհանրապես Հայաստանի սահմաններն առաջին հերթին պաշտպանվում են հենց Զուարի և նման մյուս բնակավայրերի կողմից: Անբնակ տարածքը զենքով պաշտպանելը հոգնեցնում է, մինչդեռ Տան պաշտպանությունը ինքնաբերական ու անընդհատ է: Իսկ պարադոքսը այն է, որ վարդենիսցին կամ երևանցին, օրինակ, լավ չի հասկանում, որ իր հանգիստ քունն ապահովում են ոչ միայն միայն մոտակա զինվորական մասերը, այլև Զուարն ու իր կողքի գյուղերը:
Չեմ ցանկանում, որ «մեղրի ու կաթի գետերի» պատկերացում լինի Զուարի մասին: Գյուղում խնդիրները բազմաթիվ են: Նախ և առաջ բաց է ներդրումների հարցը:
Գյուղապետի հետ զրուցելիս հետաքրքրվեցի, թե որքան մեղր կարող է գյուղը «արտահանել»: Նա պատասխանեց, որ նվազագույնը հինգ տոննա (մեծածախ գինը` կիլոգրամը` 2 հազար դրամ), ընդ որում պահանջարկի դեպքում ծավալը կարող է կրկնակի ավելանալ: Գյուղի բնակիչների հիմնական խնդիրը ոչ թե մեղրն է և նրա որակը, այլ իրացումը: Իմ կողմից ավելացնեմ, որ երբեք նման համով մեղր չէի կերել…:)
Մենք կարող ենք մեծ օգնություն ցույց տալ Զուարի միջնակարգ դպրոցին, որի նորանշանակ տնօրեն Մելանյա Պողոսյանը 2 ամսվա ընթացքում գրեթե լիովին կերպարանափոխել է դպրոցը: Դպրոցի գրադարանին անհրաժեշտ են դպրոցական դասագրքեր (յուրաքանչյուր առարկայից գոնե երկուական դասագիրք) և գեղարվեստական գրականություն: Ես ինքս պատրաստ եմ կազմակերպել գրականության հավաքման և հետագա տեղափոխման խնդիրները:
Ի վերջո, Քարվաճառն ընդհանրապես գանձ է էքստրեմալ ու մշակութային տուրիզմների սիրահարների համար: Եթե հնարավոր լիներ համոզել մեր համապատասխան գործակալություններին մեկ-երկու տուրիստական երթուղի գծել Քարվաճառում…

P.S. Ես հիմա մտածում եմ, որ փաստորեն ոչ մի գաղափար չունեի ազատագրված տարածքների մասին, քանի Քարվաճառ չէի գնացել...


Զուար


Թութխուն գետը


Բազմաթիվ մեղվանոցներից մեկը


Զուարի միջնակարգ դպրոցը...Մոսկվիչին ուշադրություն մի դարձրեք :) 


Դպրոցի քիմիայի դասասենյակը


Պատմության դասասենյակի քարտեզներից մեկը


Հայտնի «Տաք ջուրը» Զուարից մի 2 կմ հեռու



Աշունը Քարվաճառում



  • 1
Միայն թե «Հայաստանից եկած» չէ, այլ ՀՀ-ից եկած։ Դե, գիտես :)

Մնացած հարցերով՝ լիքը մտածելու բան կա (կոնստրուկտիվ առումով)։ Հիմա պիառ կանեմ...

շատ սիրուն տեղեր են, վերջերս ես ել եմ եղել...
կարելի է կազմակերպել գարնանը, կամ ամառը գնալ...

ես մեղր եմ ուզում, որտեղ Երևանում կարելի է Զուարից մեղր առնել?

093361375 Տիգրան Կյուրեղյան, դիմել իմ անունից:

pr Տիգրան Կյուրեղյաի համար

Մենք փորձել ենք այդ մեղրը: Ընտիր է!

Ախ իմ Հայրենիքի ջուրը... քաղցր է քանց նռան գինին...


(Deleted comment)
եկեք օգնենք դպրոցին։ Քանի՞ երեխա կա

(Deleted comment)
Երեքշաբթի ժամը 7-ին հավաքվենք, հը՞։

Բոլոր այդ հարցերը կքննարկենք։

ինչքան հասկացա՝ 1-10(12՞՞) դասարանի էլ պետք է, + հայ գրականության։ կարելի է պլան դնել մեր առաջ ու ժամանակ առ ժամանակ գրականությունը տարբեր առարկաների ավելացնել գրադարանի համար։
հետաքրքիր է, երեխեքը տետրերի, գրիչների կարիք ունե՞ն

ժողովուրդ ջան, բացի դասագրքերից` գրադարանին նաև գեղարվեստական գրքեր են պետք...Րաֆֆի, Չարենց, Վարուժան...մնացածը դուք ավելացրեք..

երեխեքն ամեն ինչի կարիք էլ ունեն...ի դեպ, այս տարի Զուարում դպրոց են գնացել երկու թե երեք երեխա, որոնք ծնվել ու մեծացել են Զուարում! :)

SHAT DRAXTAYIN BNASHXARA LAV HARUSTA TTVAZINOV YES ARDEN UZUMEM GNAL YEV VERABNAKVEL QARVAJARUM


  • 1
?

Log in