Previous Entry Share Next Entry
Cui prodest?
my tower
ditaket
Այն, ինչի մասին խոսք կգնա, համոզված եմ, շատերի մտքով է անցել: Մի քանի օր առաջ զրուցում էի ընկերոջս հետ օտարալեզու դպրոցների վերաբերյալ, ու նրանից հետաքրքիր տեսակետ լսեցի, թվում է, թեմայի հետ առնչություն չունեցող` ավագ դպրոցների մասին: Շուրջ 35 ավագ դպրոց Երևանում բացվում են...մեծամասամբ հետագայում փակվելու համար:

Ամեն ինչ հանճարեղության աստիճանի պարզ է. միայն ավագ դասարաններով սահմափակված դպրոցները պարզապես չեն կարողանալու ապահովել սահմանված աշակերտների քանակի ` ԿԳՆ-ի կողմից սահմանված նվազագույն շեմը և, բնականաբար, օպտիմալացվելու են: Մի՛ շտապեք. սա ցեղակրոն նախարարի կողմից ՀՀ դպրոցական համակարգը դավադրաբար փլուզելու ծրագիր չէ, չնայած նման հետևանքն անխուսափելի է: Պարզապես «վերևներում» հայտնաբերել են, որ կան պետական սեփականություն հանդիսացող տարածքներ, որոնք «անարդյունավետ» են օգտագործվում և առավել շահեկան կլինի նրանց փոխակերպումը հյուրանոցների, բիլիարդանոցների և/կամ հասարակաց տների:

Виват, господа!

  • 1
Իսկական ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ: Լատիներեն վերնագրի համար՝ շնորհակալություն:

դեռ հին հռոմեացիներն էին արձանագրել` գտիր շահը և կգտնես հանցագործին:

Ու Ավագ դպրոցներին կվիճավի մանկապարտեզների ճակատագիրը։
Փակեցին մանկապարտեզները, հետո դարձրեցին 12 ամյա կրթություն. իսկ կարելի էր տարրական դպրոցները տանել մանկապարտեզ ու որ երեխաների ճաշը պետությունը վերցներ իր վրա։ ... /չբացատրեմ ինչու։Ճ/
Հետո մանկապարտեզները քչացան, պահանջը մեծացավ /այնուամենայնիվ մայրերը որոշեցին աշխատել/, բացվեցին ոչպետական, վճարովի /բավական մեծ վճար/ մանկապարտեզներ ու քոլեջիկներ։

Ըհը. այ հիմա լրիվ կարելի է համեմատել ավագ դպրոցների հետ։ Եթե ուզում ես` նաև օտարալեզու

Պետականներն էլ ընենց ոչինչ վճարովի են դարձել։ Անցյալ տարի հաշվեցինք, հասկացանք, որ ամսական 14000 դրամ ենք տալիս մանկապարտեզի համար...

դեռ ավելին! եթե իրադարձությունները նույն տրամաբանությամբ զարգանան, տեղի կունենա Կենտրոնի դպրոցների գերհագեցում, որը կանխելու համար ԿԳՆ-ն կհրամայի հաճախել դպրոցներ միայն սեփական վարչական շրջաններում: Ու կբացվի նոր ոսկու երակ` այլ շրջաններից Կենտրոն տեղափոխվողներին «սպասարկելու» համար :)

Մտացածին վարկած է թվում: Երևանում, որքան գիտեմ, կա մոտ 190 պետական դպրոց: Որից, եթե 35-ը ավագ է դառնում, ապա մնում է 155 իննամյա: Եթե բոլոր դպրոցները նույնքան աշակերտներ ունենային և բոլոր իննամյա ավարտողները գնային ավագ դպրոցներ (որոնք եռամյա են լինելու), ապա պետք կլիներ որ ավագ դպրոցների թիվը լիներ իննամյաների մեկ երրորդը, այսինքն առնվազն 50: Սակայն, քանի որ ենթադրվում է, որ իննամյայից հետո բոլորը չեն շարունակելու, ապա 35-ը միանգամայն տրամաբանական թիվ է դառնում ու դեռ պետք է ենթադրել, որ դրանց աշակերտների միջին թիվը ավելի մեծ կլինի, քան իննամյաներինը:

Այն, որ նախ ավագ, հետո նաև իննամյա դպրոցների զգալի մասը ի վերջո կմասնավորեցվեն, դա այլ հարց է և շատ խնդրահարույց: Բայց միայն 35 թվից նման եզրակացության հանգել հնարավոր չէ:

Արմեն, սա ընդամենը սիմպտոմոլոգիայի ոլորտից էր...դուք հաշվի չեք առնում, որ դպրոցների խտությունը համասեռ չէ...իսկ այս նախաձեռնությունը զարգացման սցենարներից մեկով կարող է միայն խորացնել այդ անհամաչափ բախշվածությունը:

  • 1
?

Log in