Previous Entry Share Next Entry
Եղել է նաև այսպես...
my tower
ditaket
Թիֆլիսի զինվուորագրական ատեանի նիստի ժամանակ այս օրերս հետևեալ անցք է պատահել. տեղացի երիտասարդներից մինին, որը վիճակ էր հանել, ատեանը ջնջում է նորակոչ զինւորների շարքից, աչքի առաջ ունենալով երիտասարդի փոքրիկ հասակը (բօյը): Դրանով երիտասարդը վիրաւորված է համարում իրան և բացարձակապէս խնդրում է ընդունել իրան զինւոր. «մի՞թէ իմ բօյի զինուորներ չը կան», ասում է ինքնասէր երիտասարդը.... հազարներ կան ինձանից փոքր հասակի:

- Եթէ հազարներից մէկին կը գտնես ու կը բերես այստեղ, հանաքով ասում է ատեանի անդամներից մէկը, այն ժամանակ քեզ էլ զինուոր կընդունենք:

Չանցաւ մի երկու ժամ և ահա ատեանի անդամների աչքերին ներկայանում է հետևեալ տեսարանը. իր փօքր բօյի համար զինուորացուների ցուցակից ջնջված երիտասարդը իր հետևից քաշելով անցեալ տարվայ մի զինուորին, նորից ներկայացնում է ատեանի առաջ: Հանել են տալիս երկուսից կոշիկները և համոզվում են որ անցեալ տարի ընդունվածը բօյով աւելի էլ փոքրիկ է, քան թէ այս տարվայ մերժուած զինուորացուն: Ճարահատված ընդունում են սրան և նա սաստիկ ուրախ է որ յաղթող է հանդիսացել և ընդունվել է:

Մշակ, նոյեմբերի 10, 1888թ.

  • 1
Դէ, այն ժամանակնոերում գյուղացի տղան առավոտից իրիկուն իրենց գյուղում դածտային աշխատանքներ պիտի աներ: Բանակային կյանքից ավելի քաղցր կյանք չէր առանձնապես...

բայց որտեղի՞ց երևաց, որ դիմողը գյուղացի էր: :)

Դէ, այն ժամանակներում բնակչության ավելի քան 90% գյուղացիությունն էր...

Չնայած կոնկրետ այս դեպքում միգուցե սխալվում եմ:

  • 1
?

Log in

No account? Create an account