Previous Entry Share Next Entry
Քարվաճառ-2
my tower
ditaket
Շատ ուշացած ու խղճի-խայթախառը զեկուցում եմ, որ «Գրքեր Քարվաճառին» օպերացիայի երկրորդ փուլը (Նոր Վերինշեն և Եղեգնուտ գյուղեր) բարեհաջող կերպով ավարտվեց: :)

Զուարից հետո որոշվեց ավելի բարդացնել առաջադրանքը` 16 աշակերտ ունեցող մեկ գյուղից միանգամից անցնել երկու գյուղի`Նոր Վերինշեն և Եղեգնուտ գյուղեր, որոնց դպրոցներում սովորում են 100-ից ավել աշակերտ (միասին վերցրած): Նաև առաջին անգամ էր, որ առաջադրանքը դարձավ կոլեկտիվ. միացան նաև ՀԲԸՄ-ի Երիտասարդ արհեստավարժները` իրենց առանձին գրքահավաքով և հանգանակությամբ:

Դպրոցների տնօրենների հետ զրույցից էլ պարզվեց, որ դասագրքային ֆոնդի հետ խնդիրներ չկան, բայց կա ուսումնական գրականության` հատկապես հայ դասականների սուր պակաս: Գրքահավաքը, ինչպես միշտ, շատ «բեղուն» էր, բայց պարզվեց, որ քչերն են պատրաստ բաժանվել իրենց հայ դասականներից (ինչը սպասելի էր :)): Ուստի որոշվեց հանգանակությամբ հավաքված գումարի մեծ մասն ուղղել դեպի գրականության ձեռքբերմանը, իսկ մնացյալով` դպրոցների համար գնել սպորտային պարագաներ:

Գնեցինք ուղիղ 192 հազարի գիրք (այդ թվում` մեծ հանրագիտարանի երկու կոմպլեկտ/, մնացած գումարով էլ` գնդակներ, օղակներ, թենիսի ցանց, պարաններ և այլն: Ֆինանսական մանրամասները գտնվում են ԿՄ-ից անժամանակ (հուսով եմ ժամանակավոր) հեռացված մեր մեեեծ կնճիթով ընկերոջ մոտ: :)

Շարժվեցինք արդեն երկու ավտոմեքենայով  մեր անդավաճան ջիպով ու Տիգրան Կյուրեղյանի «բազմափորձ» Նիվայով :): Եղեգնուտում մեզ դիմավորեց դպրոցի տնօրեն Ժորա Սարգսյանը, ով այդ պահին դպրոցի համար ջուր էր քաշում...

ՀՀ շատ գյուղեր դեմ չէին լինի նման դպրոց ունենալ :)


ամեն ինչ` «ձեռամբ մանկանց»


Ճիշտ քարտեզ` ճիշտ կարգախոսով :)


Շատ մանր տառերով :) Դպրոցի տնօրենը երկու շիշ տնական օղի նվիրեց` հոն ու թուզ, որոնցից առաջինն անամոթաբար յուրացրեցի... :)

Հաջորդ կանգառն արդեն Վերինշենում էր...

Դպրոցի շենքը


Կրում ենք, կրում ենք... :))


Վերինշենում ռազմական կրթությանը լուրջ են մոտենում




Գյուղն ունի 220 բնակիչ, որոնցից (բռնվե՛ք) 90-ը երեխա են` մոտ 40%-ը...«Գրքաթափումից» հետո մեզ հյուր կանչեց դպրոցի տնօրեն Շահեն Մարգարյանը, որն ուներ (դեռ բռնված եք, չէ՞) տասներկու երեխա. ամենամեծը ծառայում էր բանակում, իսկ ամենափոքրը 1.5 տարեկան էր: Չգիտեմ` ձեր մոտ ոնց, բայց Հայաստանի ժողովրդագրության իմ հույսը ազատագրված տարածքներում է... :)

12 երեխաներից 4-ը...



12-րդը... :)


Հավաքված «մեծական» գրքերն էլ պահ տվեցինք «մեր հին բարեկամ» Քարվաճառի քաղաքային գրադարանին, որտեղ, պարզվեց, էլի հայ դասականների խնդիր կա...



Շնորհակալություն բո՛-լո՛-րի՛ց` նրանցից, ովքեր մասնակցեցին գրքահավաքին ու հանգանականությանը, ովքեր ոգևորեցին, «բզեցին» ու շտապեցրին մեզ, ովքեր օգնեցին և կազմակերպեցին, ովքեր դիմավորեցին և հյուրընկալեցին...Սա դեռ ընդամենը սկիզբն է... :))

Հ.Գ. մեր քարվաճառցի եղբոր առաջարկով հաջորդ թիրախը կլինի Նոր Գետաշեն գյուղը! Մանրամասները` հաջորդիվ...

Հ.Հ.Գ. Հիմա կհարցնեք` բա գրքերի ու գրադարանների ֆոտոներն ո՞ւր են: Ասեմ! Էդ ամբողջը նկարել ենք ֆոտոապարատի տեսառեժիմով, ու հիմա պետք է մի թեթև մոնտաժել ու տեսանյութ սարքել...ո՞վ կօգնի!! :)

  • 1
User azatarar referenced to your post from Քարվաճառ-2 saying: [...] տիվ. միացան նաև ՀԲԸՄ-ի Երիտասարդ արհեստավարժները` իրենց առանձին գրքահավաքով և հանգանակությամբ: [...]

(Deleted comment)

Re: Նոր Վերինշեն ու լիրիկական շեղում :)

ընդհանրապես` բոլորինը! :))
իսկ մասնավորապես` միջնակարգ դպրոցի ուսումնական պլանում ընդգրկված հեղինակները:

(Deleted comment)

Re: Նոր Վերինշեն ու լիրիկական շեղում :)

ինչ լավ ստացվեց! :)
հեռախոսահամարս PM-ով կուղարկեմ

inchpes karox enq ajakcel ays naxadzernutyany?

Ես ձեզ նոր ֆեյսբուքով ընկերության առաջարկ արեցի: Հենց այնտեղ էլ կխոսենք, լա՞վ :)

Книги для школа Арцаха

User ahousekeeper referenced to your post from Книги для школа Арцаха saying: [...] книг досталась также городской библиотеке Карвачара. Подробный отчёт с фотографиями — у Дитакета [...]

ինչքան դրական էր, շատ շնորհակալություն!! էլի գրքեր կլինեն, անպայման!!

դպրոցի տնօրենին, որ 12 երեխա ունի, փոքրն ի՞նչ է տղա թե՞ աղջիկ

աղջիկ! հիմա նկարը կավելացնեմ :))

ինչ էլ սիրունն է:))

Փառք Աստծու,

User noni_no referenced to your post from Փառք Աստծու, saying: [...] մ: Էնտեղ առողջ կյանք կա, առողջ տրամադրություն, առողջ ընտանիքներ՝ մինչև անգամ 12 երեխա ունեցող: [...]

(Deleted comment)
  • 1
?

Log in