ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ
my tower
ditaket
«Արցախի Հանրապետության» նախաձեռնող խմբի հիմնադիր ժողովի որոշումը

մենք` ներքոստորագրողներս, համարելով «Արցախի Հանրապետություն» նախաձեռնող խմբի կողմից հայտարարած դրույթները, որպես գաղափարախոսական հենք ապագա անելիքների համար, որոշում ենք որպես վերջնական նպատակ հասնել՝

1. «Լեռնային Ղրաբաղի Հանրապետությունը» վերանվանվի «Արցախի Հանրապետության»:
2. Ազատագրված տարածքները հայտարարվեն որպես ազգային շահերի կենսական կարևորության, ինչպես նաև ազատ տնտեսական գոտի:
3. Ստեղծվի համազգային նպատակային դրամագլուխ`ազատագրված տարածքները հայ փախստականներով բնակեցնելու, այնտեղ տնտեսական վերելքն ապահովելու և դրանով իսկ Ադրբեջանի նկատմամբ ուժերի գոյացած անհամաչափությունը վերացնելու համար:

ԵՎ անցկացնել Արցախի բնակչության մեջ ստորագրահավաք ի պաշտպանություն վերոհիշյալ երեք կետերի:

1. Կարապետյան Աստղիկ Համլետի
2. Կարապետյան Սարգիս Համլետի
3. Բադալյան Մերի Անդրեյի
4. Սարգսյան Լիլիթ Լևոնի
5. Գասպարյան Ալեն Վյաչեսլավի
6. Իսրաելյան Գագիկ ԻսրաելԻ

ք.Ասկերան
04.08.09թ.

\'ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ\'. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
my tower
ditaket
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ». ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
«Արցախի Հանրապետություն» նախաձեռնող խումբը համարում է, որ.

- Ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցությունների փաթեթային տարբերակից կրկին փուլայինի վերադարձը, ըստ էության, կանխորոշեց բանակցային գործընթացի եզրափակիչ՝ ներկա փուլի բնույթն ու էությունը: Փոփոխված ներկա պայմաններում հայկական կողմից ակնկալվող որակապես նոր զիջումների դիմաց, որոնք նշված են Մադրիդյան դրույթներում, ադրբեջանական կողմը, որպես փոխզիջում, արդեն պարտավորված կլինի տալ իր համաձայնությունը

- Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Մադրիդյան դրույթներով նախանշված փոխզիջումային տարբերակի ընդունումը վերջին հաշվով, ոչ այլ ինչ է, քան ԼՂՀ-ի (ԼՂԻՄ-ն՝ իր շրջակա ազատա–գրված տարածքներով) խաղաղ և կամավոր հանձնումը ադրբեջանական կողմին՝ առանց այդ տարածքների բնիկ բնակչության։

- Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացում դեպքերի նման շրջադարձին մեծապես նպաստեցին Հայաստանի Հանրապետության նախկին և ներկա իշխանությունների ոչ լեգիտիմ լինելը և, որպես դրա հետևանք, հարցի «սեփականաշնորհումը» իշխանությունների կողմից ու ժողովրդի միտումնավոր մեկուսացումը համապատասխան գործընթացներից։ Միաժամանակ, ակնհայտ է նաև մեր քաղաքական ուժերի անդեմ և կրավորական կեցվածքը հարցի ճակատագրի հանդեպ։

- ԼՂՀ ղեկավարությունը, որը գտնվում է ՀՀ իշխանությունների ազդեցության տակ, պահպանում է հանցավոր լռություն մի հարցի վերաբերյալ, որն առնչվում է երկրի կենսական շահերին և ամբողջ հայ ժողովրդի անվտանգությանն ու բուն գոյությանը: Տարիների ընթացքում ԼՂՀ քաղաքացիների մեկուսացումը իրենց քաղաքական հիմնախնդրի լուծման գործընթացներից, հասարակական գիտակցության մեջ արմատավորել է անտարբերության և քաղաքական նպաստառության զգացողություններ: Անսկզբունքայնությունը, անտարբերությունն ու պասիվությունը դարձել են ԼՂՀ հասարակական-քաղաքական կյանքի նորմերը: Իրադարձությունների նման ընթացքը հղի է ազգի համար աղետալի հետևանքներով։

Տես` քաթի տակCollapse )

Непобедимая армия Азербайджана
my tower
ditaket
Псомотрите тут

Մեր հայտարարությունը
my tower
ditaket
Հուլիսի 10-ին Մինսկի խմբում նախագահող երեք երկրների ղեկավարները հրապարակեցին վաղուց սպասված Մադրիդյան սկզբունքները: Դրանք փաստեցին, որ ՀՀ իշխանությունները` ՀՀ նախագահի գլխավորությամբ, Արցախյան հակամարտության կարգավորման ներքո նախատեսում են ԼՂՀ անկախության լուծարում, ԼՂՀ տարածքների օտարում և արցախահայության անվտանգության հանձնում օտար ռազմական ուժերի: Վերջին մեկ տարում տարբեր հասարակական-քաղաքական շրջանակներ ահազանգել են տվյալ սկզբունքների հիման վրա ԼՂ հարցի կարգավորման ՀՀ իշխանությունների մտադրության մասին, ինչը պարբերաբար հերքվում էր գործող ռեժիմի կողմից: ՀՀ-ում և ԼՂՀ-ում իր գործունեության ընթացքում` հայտարարություններում, քննարկումներում և հանդիպումներում, Ռազմավարական քաղաքականության ակումբը նույնպես բազմիցս բարձրաձայնել է բանակցային գործընթացի վտանգավոր հանգուցալուծման մասին:

Մադրիդյան սկզբունքների իրագործումն անմիջականորեն հարվածում է Հայաստանի պետական-ազգային անվտանգությանը, ինչը հայրենիքի դավաճանության ուղղակի վկայություն է: Մադրիդյան սկզբունքներն այժմ դարձել են լակմուսի թուղթ, որը հստակորեն գծում է պետական մտածողության եւ պետական դավաճանության միջև առկա սահմանը: Նվազագույնը հասարակական պարսավանքի (իսկ իրականում քրեական պատասխանատվության) է արժանի յուրաքանչյուր անհատ, քաղաքական գործիչ կամ կուսակցություն, ով կանցնի այդ ջրբաժանը. տարբերությունը միայն պատասխանատվության չափերի մեջ է` կախված զբաղեցրած դիրքից և հասցրած վնասի չափից: Մենք հանդես չենք գալիս ընդդեմ հակառակ տեսակետ ունեցողների և նրանց խոսքի ազատության, այլ հիշեցնում ենք տարրական ճշմարտությունը` «Չկա ազատություն առանց նրան ուղեկցող պատասխանատվության»:

Ռազմավարական քաղաքականության ակումբ

Շատ ազատ-ամտություն կամ շարունակելով Վայկունեցուն
my tower
ditaket
Շատ ու շատ պատահաբար հանդիպեցի սրան` www.azatamtutyun.com/arm/news/ID_4045.html /ԲԼՈԳԵՐՆԵՐՆ ԱՆԻՐԱԿԱՆ ԲԱՆԵՐ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ/:
Մյուս կողմից եթե պրոիշխանական էս գլուխգործոցը հետաքրքրվում ա, ուրեմն որոշ սուբյեկտների կաշին էդքան էլ հաստ չի, ինչքան թվում էր... :))

ՄԻ ԽՈՒՄԲ ՀԱՅ ԲԼՈԳԳԵՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
my tower
ditaket
2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրների ղեկավարների՝ Արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ արված հայտարարության մեջ վերջապես բացահայտվեց այսպես կոչված Մադրիդյան հիմնարար սկզբունքների էությունը։

Մենք գտնում ենք, որ այդ սկզբունքները կործանարար են Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի համար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս կազմող, ԼՂՀ ու ՀՀ անվտանգության միակ իրական, այլ ոչ թղթե երաշխիք հանդիսացող տարածքի հանձնումը, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձն Արցախ, ինչպես նաև հայկական զինված ուժերից զատ Արցախի տարածքում որևէ այլ զինված ուժի տեղակայումը խորապես հակասում են հայ ժողովրդի շահերին, խարխլում են երկրի պաշտպանական համակարգը և վտանգում Հայոց պետականության ապագան։

Մենք խստորեն դատապարտում ենք՝

- Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Մադրիդյան սկզբունքները գաղտնի պահելու փաստը
- հայ պաշտոնյաների կողմից մեր ազգային շահերին հակասող սկզբունքների շուրջ բանակցություններին շարունակական մասնակցությունը
- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հուլիսի 11-ին արված հայտարարությունը, որով վերջինս ողջունում է ՄԽ
համանախագահող երկրների ղեկավարների վերոհիշյալ բացահայտ հակահայկական հայտարարությունը

Պահանջում ենք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից՝

- անհապաղ պաշտոնանկ անել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին
- դադարեցնել մասնակցությունը ՀՀ և Արցախի համար կործանարար հետևանքներով հղի բանակցություններին
- զերծ մնալ ակնհայտորեն հակահայկական փաստաթղթերը ստորագրելուց
- այսուհետ գործել միմիայն հանուն Հայոց պետականության շահերի և հայ ժողովրդին բնորոշ արիությամբ

= = = = =

Այս հայտարարության կապակցությամբ, վաղը՝ հուլիսի 14-ին, ժամը 11:00 «Արմատ» մամուլի ակումբում տեղի կունենա մամուլի ասուլիս։

Ասուլիսին մասնակցելու են

Վարուժան Գեղամյան, թուրքագետ, Բերձորի բնակիչ
Արսեն Կարապետյան, ճարտարապետ
Արթուր Ավթանդիլյան, քաղաքագետ
Հայկ Բալանյան

Обыкновенное свинство (очень, очень мягко говоря)
my tower
ditaket
Телевизор я не смотрю. Привычка, превратившаяся в принцип. :) Сегодня по-ошибке включил и наткнулся на это. г. Кочарян в своей фазенде устраивает элитный прием для себеподобных! Ну чем не пир во время чумы?! А, люди? Не буду продолжать; лезут мысли, имеющие отношения к кодексу....

Պաշտոնանկ արված թաղապետի որդին՝ մահափորձի պատվիրատու
my tower
ditaket
ՀՀ ԱԱԾ մարմինների և ՀՀ Ոստիկանության համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել, հայտնաբերվել և կալանավորվել են Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի անմիջական կատարողներն ու մասնակիցները, թվով ութը անձ, որոնց թվում նաև հանցավոր խմբի պարագլուխ` «Մուսկուլ Գագո» մականվամբ Երևանի բնակիչ Գագիկ Գաբրիելի Մաթևոսյանը, որը 1992-1997թթ ծառայել է ՆԳ նախարարության ներքին զորքերի «Չղջիկներ» անվանումը ստացած հատուկ նշանակության ստորաբաժանումում որպես հրամանատարի տեղակալ:

Վերջինիս բնակարանի և ավտոտնակի խուզարկությամբ, բացի գործով անցնող իրեղեն ապացույցներից, հայտնաբերվել և առգրավվել է աննախադեպ քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, հեռակառավարվող պայթուցիկ սարքեր: Գ. Մաթևոսյանի տանը կից կառույցում հայտնաբերվել է նաև ընդհատակյա քիմիական լաբորատորիա, որտեղից առգրավված բազմատեսակ քիմիական նյութերն օգտագործվել են պայթուցիկ սարքեր և թունավոր նյութեր պատրաստելու համար:

Այս տեղեկությունը այսօր տարածել է Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայք–էջը, համաձայն որի հետագա օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ հանցագործության պատվերը Երևանի բնակիչ Ռաֆայել Սուրենի Մասումյանի միջոցով տվել է ՀՀ Մաքսային Կոմիտեի նախկին աշխատակից, Արաբկիրի նախկին թաղապետի որդի Ռոբերտ Ալբերտի Երիցյանը, դրա դիմաց վճարելով 150.000 ԱՄՆ դոլար: Նշենք նաև, որ Ալբերտ Երիցյանը միակ թաղապետն է, ով երեկ չվերանշանակվեց իր պաշտոնում։

Մինչ հանցավոր խմբի անդամների կալանավորելը Ռ. Մասումյանը դիմել էր փախուստի և թաքնվել էր Վրաստանի տարածքում:

Վրաստանի Հանրապետություն մեկնած ՀՀ ԱԱԾ օպերատիվ խմբի և տեղի հատուկ ծառայությունների համատեղ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Թբիլիսիի օդանավակայանում Վիեննա մեկնելիս Ռ. Մասումյանը ձերբակալվել և կալանավորվել է:

Ռոբերտ Ալբերտի Երիցյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, ձեռնարկվում են համապատասխան որոնողական միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:

Ինչպես հիշեցնում է ԱԱԾ պաշտոնական կայքը, մայիսի 23-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու նպատակով, անհայտ անձինք փորձել են Երևանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն իրականացնելու համար: Դեպքի վայրից քննությամբ հայտնաբերվել և առգրավվել են շուրջ 600գր. տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, մետաղյա ինքնաշեն իրան` նախատեսված ուղղորդված պայթյուն իրականացնելու համար, որպես բեկոր ծառայող միմյանց սոսնձված բազմաթիվ մանեկներ, որպես հեռակառավարման սարք ձևափոխված «Ռոջեր» տիպի ռադիոկայան, ինչպես նաև ուղիղ կապով տեսահսկում իրականացնելու համար տեսախցիկ ծառայող ձևափոխված «Sony-Ericsson» տիպի բջջային հեռախոս:

Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր օր-ի 34-305, 235 և 236 հոդվածների հատկանիշներով:

http://tert.am/am/news/2009/06/18/arrest/

 Մի քանի հետեւություն
1. Հաշվի առնելով խմբի անդամների ու հատկապես «Մուսկուլ Գագոյի» մասնագիտական պատրաստվածության աստիճանը` կարելի է ենթադրել, որ մահափորձը կանխվել է «օպերատիվ տեղեկատվությունն իրացնելու արդյունքում», այսինքն` խմբի անդամներից մեկը կամ ի սկզբանե եղել է հատուկ ծառայությունների կողմից ներդրված ինֆորմատոր, կամ էլ վերջին պահին վախից նախապատրաստվող «ակցիայի» մասին տեղեկացրել է ուր, որ հարկն է:
2. Եթե մահափորձը պետք է տեղի ունենար մայիսի 23-ին եւ այն կանխվել է, ապա առաջին հերթին 24 ժամյա հսկողության տակ պետք է դրվեին խմբի բոլոր անդամները եւ հատկապես պատվիրատուն: Առավել եւս եթե Գագիկ Խաչատրյանը, ըստ որոշ տեղեկությունների, նախապես պատկան մարմիններին տեղեկացրել էր Ռոբերտ Երիցյանի նկատմամբ իր ունեցած կասկածանքների մասին: Սակայն Մասումյանին ձերբակալեցին վերջին պահին` Թիֆլիսի օդանավակայանում... Կասկածների տեղիք է տալիս նաեւ այն հանգամանքը, որ կրտսեր Երիցյանի նկատմամբ համոզված կերպով հայտարարվել է միջազգային հետախուզում: Այսինքն` նվազագույնը` առկա է տեղեկատվություն, որ նա լքել է ՀՀ սահմանները: Մանրամասների բացակայությունը հիմք է ծառայում գոնե ենթադրել, որ կրտսեր Երիցյանին լռելյայն «թույլ են տվել» դուրս գալ Հայաստանից: Ինչն ինքնին ենթադրում է, որ նախկին թաղապետը ստիպված է լինելու խիստ կլորիկ գումար «մուծել»` որդու հետախուզումը խոսքից գործի չվերածելու համար:
3. Չի բացառվում նաեւ հակոտնյա տարբերակը, այն է` որդի Երիցյանին չի ներվելու հիերարխիկ սանդուղքի վրա անհամեմատ բարձր դիրք զբաղեցնող «հեղինակության» նկատմամբ ոտնձգության սույն փորձը: Սոցիալ-քաղաքական ներկայիս լարվածության պայմաններում յուրաքանչյուր նման "success story" կարող է գայթակղել բազմաթիվ այլոց: Իրավիճակին լրացուցիչ բարդություն է հաղորդում հայտնաբերված զինապահեստը եւ քիմիական լաբորատորիան: Կարելի է պատկերացնել, թե սեփական ստվերից վախեցող վերնախավի համար ինչպիսի տհաճ «սյուրպրիզ» է եղել վերջինս: Առաջանում է նաեւ մեկ այլ հարց. պատերազմ տեսած Հայաստանում դեռ որքա՞ն նման «անձնական օգտագործման» զինանոցներ կան...

Ինչպիսին ՉԷ հայ ազգայնականը
my tower
ditaket

Բավականին հետաքրքիր վերլուծոթյուն է ազգայնականության վերաբերյալ:
azatarar.livejournal.com/538.html

Քարտեզները դարձել են առանցքային
my tower
ditaket
Թարմ վերլուծություն Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման աղբարկղից: Ինչպես ասում են` թուլացեք եւ հաճույք ստացեք...

«ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը, Զարուհի Փոստանջյանը և Անահիտ Բախշյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մի քարտեզ պարզեցին բոլորին ի ցույց, որտեղ Լեռնային Ղարաբաղը պատկերված էր ներկա փաստացի սահմաններում: Այսինքն, բացի ԼՂԻՄ վարչական շրջաններից, դրանում որպես ԼՂՀ տարածք էին ներկայացված նաև ազատագրված կամ անվտանգության գոտի համարվող տարածքները: «Ժառանգության» կին պատգամավորները բողոքում էին, թե ինչու նախագահի կայքում, ինչպես նաև պաշտոնական այլ աղբյուրներում տեղադրված քարտեզներում Լեռնային Ղարաբաղը չի պատկերվում հենց այդ տեսքով, այլ միայն ԼՂԻՄ վարչական սահմաններով»...  




?

Log in

No account? Create an account